Այսօր Եվրոպայի օրն է։ Այսօր՝ մայիսի 9-ին, այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինայի համար սա սոսկ ձևականություն կամ արարողակարգային տոն չէ։ Մենք սա նշում ենք այն հստակ գիտակցումով, որ արդեն իսկ եվրոպական ընտանիքի անբաժանելի մասն ենք։ Պաշտպանելով Ուկրաինան, մեր անկախությունն ու ապագան՝ մենք այստեղ պաշտպանում ենք նաև մեր Եվրոպան, քանի որ Ուկրաինան միշտ էլ եղել է և կլինի դրա մի մասը։
Լայնամասշտաբ պատերազմի առաջին իսկ օրերից Եվրոպան Ուկրաինայի կողքին է։ Սա բարեգործություն չէ, այլ եվրոպացիների գիտակցված ընտրությունը՝ լինել տոկուն ու ուժեղ մարդկանց կողքին։ Ուկրաինացիներն այսօր պայքարում են խաղաղության և բռնապետությունից զերծ իրական անվտանգության համար և դա անում են ոչ միայն իրենց, այլև ողջ մայրցամաքի համար։
Մենք անպայման կպաշտպանենք մեր պետությունը, մեր ժողովրդին և մեր ապագան ինքնուրույն ընտրելու իրավունքը. իսկ այդ ապագան Եվրոպայում է»,- նշել է Ուկրաինայի նախագահը։