«Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան

«Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շուշին Հայի հաղթանակի խորհրդանիշն է։
     Մայիսի 9-ը միայն ռազմական հաղթանակի մասին չէ։ Դա Հայի կամքի, արժանապատվության ու Հայրենիքի համար մինչև վերջ կանգնելու ապացույցն է։ Մեր Հայրենիքը ազատագրվեց հավատքի, անձնազոհության ու միասնականության շնորհիվ։
     Արցախի ազատագրումը պարտավորություն է՝ չհաշտվել կորստի հետ, չսովորել պարտությանը, չընդունել հանցագործ ու հայատյաց իշխանությանը և չթույլատրել, որ մեր պատմությունը վերածվի լռության։
     Խոնարհում ու փառք բոլոր քաջորդիներին, որոնք իրենց կյանքով բացեցին հաղթանակի ճանապարհը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *