
Bloomberg-ը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիան մտադիր է իր ռազմանավերից մեկն ուղարկել Մերձավոր Արևելք՝ Հորմուզի նեղուցով եվրոպական ուղեկցող առաքելությանը նախապատրաստվելու համար, տարածաշրջանում կայուն հրադադարի հաստատումից հետո։
Նշվում է, որ բրիտանական առաքելության մեջ կարող է ներառվել HMS Dragon 45 տիպի ականակիրը, որը նախատեսված է հրթիռների որսման և օդային պաշտպանության համար։
Առաքելությունը, ենթադրաբար, կլինի պաշտպանական բնույթի և ուղղված կլինի Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության անվտանգության ապահովմանը։
Գործողությունը կսկսվի միայն կայուն հրադադարի կամ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։