Ինչու է Նիկոլ Փաշինյանն այս` իր համար ճակատագրական օրերին նորից խոսում Արցախի մասին

Մարդիկ զարմանում են, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այս` իր համար ճակատագրական օրերին նորից խոսում Արցախի մասին, հիմարություններ դուրս տալիս, հակահայկական մտքեր արտանետում` նվազեցնելով իր ստանալիք քվեները: Ողջամիտ հարց է, բայց պատասխան ունի:

Նախ, ինչպես ամեն ոճրագործ հետո վերադառնում է իր հանցանքի վայրը, այնպես էլ այս մարդը շարունակ անդրադառնում է Արցախին ու պատերազմին, որովհետև գիտի` մեր ազգի հանդեպ կատարված այդ ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի, ինչպես նաև ուրիշ մեղավորներ չկան` իրենից բացի, որքան էլ տարիներ շարունակ լապշա կախի մարդկանց ականջներից և փորձի սևը սպիտակ ներկայացնել: Հույսը չի կտրում, որ կփակի Արցախի թեման, կհերքի իր մեղքը, կփոխի մարդկանց վերաբերմունքը…

Մյուս պատճառն այն է, որ ինքը (թերևս նաև կինը) իրենց ներշնչել են, որ մեսիա են` փրկիչ- լուսավորիչ- հավերժ հեղափոխական, որն ազգին վերափոխելու-վերադաստիարակելու-կրթելու (իրականում` կոտրելու) առաքելություն ունի: Վստահ եմ` համարում է, որ ինքը հայ ժողովրդի պատմության մեջ ավելի մեծ «դերակատարում» է ունենալու, քան, ասենք, Մեսրոպ Մաշտոցը, Ներսես Աշտարակեցին…քանի որ բեկելու է հայկական պատմության ընթացքը, լուծելու է հայկական հարցը և վերջ է դնելու հայ-թուրքական դարավոր թշնամանքին…

Իհարկե, գիտակցում է, որ այս «միսիան» իրականացնելու ընթացքում Հայաստանից կարող է մի 10 հազար կիլոմետր պակասել, դրա համար էլ սկսել է Սինգապուրի օրինակը բերել, որն ընդամենը 700 քառակուսի կիլոմետր է, բայց որտեղ ապրում է 5 միլիոն մարդ և 11 անգամ մեր ՀՆԱ-ից ավելի ՀՆԱ են ստեղծում: Դրա համար էլ խոսում է այն մասին, որ մեր 29 հազար 743-ը լրիվ չենք օգտագործում, չենք մշակում, ուրեմն հետևություն` կարելի է կեսը հանձնել, մնացածի վրա սինգապուրցու կյանքով անհոգ ապրել…Սրանով, այսպես ասած` օվերտոնի պատուհանն է բացում…թեկուզ 500 ք|կմ մնա Հայաստանից, միայն թե ինքը մնա այդ պստլիկ Հայաստանի վարչապետը:
Եվ երրորդը. այս ելույթները հետոյի համար են: Մտածում է, որ մեր ժողովրդի խավարամտությունից ու վախերից օգտվելով, համայնքապետ- գողականներով ստիպելով- մոլորեցնելով նորից իշխանություն կվերցնի և այսօրվա ամեն ելույթը կդառնա գործողությունների ծրագիր, պաշտպանիչ վահան: Այլևս ոչ ոք չի կարողանա իր ստերը բռնել, առաջ ու հետո ասածների միջև հակասություններ գտնել: Բոլորի երեսին կշրխկացնի` ընտրվելուց առաջ ասել եմ` անում եմ: Ինձ ձայն եք տվել, ուրեմն մանդատ եք տվել, որ այս բոլորն անեմ…

Բայց շատ մի զարմացեք ոչ այս քարոզարշավի, ոչ այս տեսարանների վրա: Մարդը փողոցից` առանց ռեսուրսների իշխանություն վերցրեց, հիմա պետական հսկա ռեսուրսները տակը դրած ինչու՞ չպետք է կարողանար այսքանն անել` երբ իր աթոռին ուղղված վտանգները զգալու կենդանական բնազդ ունի, այդ վտանգները չեզոքացնելու հարցում ոչ մի արգելք, ոչ մի սրբություն, երևի նաև հայի մի կաթիլ արյուն չունի և հայկական հողն ու հայ մարդուն պատրաստ է մատաղ անել հանուն իր իշխանության:

Եվ մի զարմացեք, որ ամեն մարզում մի հարյուր մարդ ողջունում ու ծափ է տալիս իրեն: Եթե ինքն անգամ 25-30% ձայն ունի երկրում, դա կազմում է մոտ 700 հազար մարդ, բա 700 հազարից մի 7 հազարն էլ կգրկեն, կողջունեն, հետը կնկարվեն: Դա բավական է տպավորություն թողնելու համար, բայց բավական չէ իշխանություն պահելու համար…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *