«Հայաստանում որոշ քաղաքական ուժեր ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով»․ հայտարարել է Իլհամ Ալիև-ը։
Օկուպացված Կովսական այցի ընթացքում Ադրբեջանի նախագահը զգոնության կոչ է արել, ինչպես նաև հնչեցրել է մեղադրանքների հերթական չափաբաժինը հայկական կողմի հասցեին՝ հայտարարելով, մասնավորապես, 60 հազար հեկտար անտառային ֆոնդի ոնչացման մասին։
«Որևէ կարիք չկա Հայաստանը մեզնից պաշտպանելու»,- հայտարարել է Իլհամ Ալիև-ը՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մասին՝ հավելելով․ «Մենք հասել ենք նրան, ինչի նպատակը դրել էինք մեր առաջ»։