«Հակառուսական հայտարարություններ անելու թույլտվությունը չի համապատասխանում Մոսկվա-Երևան հարաբերությունների ոգուն»․ Պեսկով

«Հակառուսական հայտարարություններ անելու թույլտվությունը չի համապատասխանում Մոսկվա-Երևան հարաբերությունների ոգուն»․ Պեսկով

Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կպարզաբանի այն փաստը, որ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը հարթակ է տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հակառուսական հայտարարություններ անելու համար։ «Վեդոմոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։

Պեսկովն ընդգծել է, որ գագաթնաժողովը հյուրընկալելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է․ «Երկիրը հետևում է բազմավեկտոր արտաքին քաղաքականության, ինչը նորմալ է։ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի ջանքերը՝ բոլոր ոլորտներում լավ հարաբերություններ զարգացնելու համար, սակայն Զելենսկիին հակառուսական հայտարարություններ անելու թույլտվությունը չի համապատասխանում Մոսկվա-Երևան հարաբերությունների ոգուն»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանը հակառուսական դիրքորոշում չընդունի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *