«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները մայիսի 10-ին երթ են անցկացրել Աբովյանում։
Նախընտրական քարոզարշավի շրջանակում կայացած երթը գլխավորել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նշենք, որ նույն օրը քաղաքում տեղի է ունեցել հանրահավաք, որի ժամանակ Ծառուկյանն ու նրա թիմակիցները ներկայացրել են այն փոփոխությունները, որոնք պատրաստ են իրականացնել իրենց նախընտրական ծրագրի շրջանակում։
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Քվեարկությունը տեղի կունենա հունիսի 7-ին։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 կուսակցություն և երկու դաշինք։