Հունգարիայի առողջապահության նախարարի թեկնածուն աշխույժ պար է կատարել Մադյարի երդմնակալության ժամանակ

Հունգարացի քաղաքական գործիչ Ժոլտ Հեգեդուշը, որը նախկինում հայտնի էր դարձել նոր վարչապետ Պետեր Մադյարի ընտրություններում հաղթանակը նշելու իր էներգետիկ պարերով, մայիսի 9-ին կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Նա գլխավորել է Բուդապեշտում՝ խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցնծացող բազմության տոնախմբությունը, հաղորդում է DRM News-ը։

Նորանշանակ վարչապետ Պետեր Մադյարը օրենսդիրների և իր կողմնակիցների հետ միասին ծափահարում էր պարողներին՝ տոնելով Հունգարիայի պատմական քաղաքական անցումը:

CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հեգեդյուշը երկրի առողջապահության նախարարի թեկնածուներից է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *