Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Նվեր Հ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, ապա գազատար խողովակի հենասյուներին և գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների աշխատակիցները։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդը ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում