Թվեր, փաստեր և ֆինանսներ․ ամփոփում ենք շաբաթը Banksnews-ի հետ։
Wildberries-ը հայտարարել է Հայաստանում արտադրված որոշ ապրանքների Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին։Հիշեցնենք, որ օրերս ռուսական Wildberries-ը դադարեցրել էր հայկական ծագման ապրանքների վաճառքն իր հարթակում։
ՀՀ կառավարությունը ՀԷՑ-ը ձեռք բերելու նպատակով 380,000 դոլար է առաջարկել Սամվել Կարապետյանի ընտանիքին: Առաջարկը մերժվել է։
Մարտին Գալստյանը միաձայն վերընտրվել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 69-ը։ Հիշեցնենք, որ Մարտին Գալստյանը ԿԲ նախագահն է 2020 թվականից։
2026 թվականի ապրիլին Հայաստան այցելել է 172,705 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա ապրիլին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 123,705։
Հիմա գնաճի մասին։ 2026թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ գնաճը կազմել է 4․2%։ Սա այն դեպքում, երբ նույն ժամանակաշրջանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է ընդամենը 2․9%-ով։
2026 թվականի ապրիլի դրությամբ Հայաստանում միջին կենսաթոշակը կազմում է մոտ 59,200 դրամ, նվազագույն կենսաթոշակը՝ 46,000 դրամ։ Մինչդեռ Վիճկոմիտեի տվյալներով` նվազագույն սպառողական զամբյուղը, մեկ մեծահասակի հաշվով կազմում է 68,784 դրամ, ինչը բարձր է թե՛ միջին, թե՛ նվազագույն կենսաթոշակներից։
Հայաստանում վարկառուների թիվը մոտենում է 1 միլիոնի` 2026թ․ մարտի վերջի դրությամբ կազմելով 928,748 է։ Սպառողական և այլ վարկեր ունեցողների թիվը կազմել է 905,535 մարդ։ Հիփոթեքային վարկ ունեցողներինը՝ 89,440 մարդ։ Այստեղ 34%-ը կանայք են, 66%-ը՝ տղամարդիկ։