Ֆլորիդա նահանգում անտառային hրդեհի մակերեսը հասել է 20 հազար քառ. կմ-ի

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բրովարդ շրջանի արևմտյան մասում տարածվում է լայնամասշտաբ անտառային հրդեհ: Այն արդեն ընդգրկել է ավելի քան 20 հազար քառ. կմ, հայտնում է CBS News-ը:
Ծուխը սկսել է տարածվել Փեմբրոկ-Փայնս քաղաքի ուղղությամբ, հայտնել են քաղաքի ոստիկանությունից:

Բնակելի թաղամասերի պարագծով տեղակայվել են հրշեջ-փրկարարական բրիգադներ՝ այն դեպքի համար, եթե կրակը մոտենա տներին: Բնակիչները կարող են բախվել տեսանելիության վատթարացման և ծխապատման հետ:

Հրշեջներին դեռևս չի հաջողվել տեղայնացնել հրդեհը: Իշխանությունները չեն հայտնել՝ արդյոք դիտարկվում է բնակելի թաղամասերի տարհանումը:

Տուժածների մասին հաղորդումներ նույնպես չկան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *