Նույնականացման քարտը պարտադիր կդառնա 16 տարեկանից


Հայաստան


ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այսօր ԱԺ-ու հայտարարել է, որ ներպետական գործառնությունների համար կառավարությունը ցանկանում է նույնականացման քարտը դիտարկել որպես շրջանառության մեջ գտնվող հիմնական փաստաթուղթ։ Ըստ նախարարի, եթե նույնականացման քարտը նախատեսվում է պարտադիր լինել  16 տարեկանից, ապա 6-16 տարեկան անձանց համար նախատեսվում է նման հնարավորություն, իսկ մինչեւ 6 տարեկանը հիմնական փաստաթուղթը կլինի ծննդյան վկայականը։

ՆԳ նախարարն այսօր խորհրդարանին ներկայացրել է անձը հաստատող փաստաթղթի մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ներդնում ենք կենսաչափական նոր համակարգ Հայաստանի Հանրապետությունում, փաթեթը, բնականաբար, պիտի միտված լինի պատշաճ իրավական ընթացակարգեր երաշխավորելու համար այս համակարգի ներդրման ուղղությամբ»,- ասել է նա։

Օրինագծերի փաթեթը Արփինե Սարգսյանը դիտարկում է ավելի լայն համատեքստում։ «Սա ևս մեկ քայլ է, որը Հայաստանի Հանրապետությանը մոտեցնելու է Եվրոպական միության հետ վիզաների ազատականացմանը»,- ասել է նա։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *