
Միայն Հայաստանի ժողովուրդը կարող է որոշել իր ապագան։ Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ մեկնաբանելով հանրապետության ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ վերջին հայտարարությունները։
«Եվրոպական քաղաքական համայնքի վերջին հանդիպումը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը ցույց տվեցին, թե ինչ ճանապարհով են նրանք ուզում գնալ, և Եվրոպան կաջակցի։ Եվրոպան կաջակցի նրանց։ Իհարկե, մենք տեղյակ ենք այս տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկայից և շատ ուշադիր կհետևենք դրան»,- նշել է Կոսը։