Լոնդոնի այն շենքը, որտեղ The Beatles-ը ձայնագրել է իրենց վերջին ալբոմը և տվել իրենց վերջին համերգը, կվերածվի թանգարանի

Լոնդոնի Սևիլ-Ռոու փողոցի 3-րդ տանը, որտեղ ժամանակին գտնվում էր The Beatles-ի կենտրոնակայանը, կբացվի խմբի թանգարանը։ Հենց այս շենքում է տեղակայված եղել այն ստուդիան, որտեղ լեգենդար քառյակը ձայնագրել է իր վերջին՝ «Let It Be» ալբոմը, իսկ շենքի տանիքին տեղի է ունեցել նրանց պատմական վերջին համերգը։

Չնայած Սևիլ-Ռոուի այս հասցեն վաղուց ներառված էր Լոնդոնի տեսարժան վայրերի ցանկում, սակայն մինչ օրս զբոսաշրջիկների համար մուտքն այնտեղ փակ էր։

BBC News-ի հետ զրույցում Փոլ Մաքքարթնին նշել է, որ հիմա The Beatles-ի երկրպագուները հիմնականում հավաքվում են Էբբի Ռոուդում, սակայն ստիպված են լինում պարզապես փողոցում կանգնել, ինչն անհարմարություններ է ստեղծում նաև երթևեկության համար։ Մաքքարթնիի կարծիքով՝ թանգարանի ստեղծումը «փառահեղ գաղափար է»։ Իսկ Ռինգո Սթարը, մեկնաբանելով թանգարանի բացումը, խոստովանել է. «Սա նման է տուն վերադառնալուն»։

Սպասվում է, որ Սևիլ-Ռոուի յոթհարկանի շենքում տեղակայված թանգարանն իր դռները կբացի 2027 թվականին։ Այն արդեն պաշտոնական կայք ունի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *