Էրդողանը նշել է Թուրքիա-ԵՄ հարաբերությունների աշխարհաքաղաքական կարևորությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Անկարայի և Եվրամիության միջև հարաբերությունները շատ կարևոր են աշխարհաքաղաքական առումով։ Նրա կարծիքով՝ ընդհանուր շահերից է բխում ԵՄ պաշտպանական նախաձեռնություններին հանրապետության մասնակցությունը։

«Մեր տարածաշրջանի վերջին դեպքերը ևս մեկ անգամ ապացուցեցին, թե որքան կարևոր են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Կան հարցեր, որոնք պետք է շտապ լուծվեն նախքան ԵՄ-ին մեր երկրի լիիրավ անդամակցությունը։ Դրանցից մեկը Մաքսային միության պայմանագրի արդիականացումն է․ այն պետք է համապատասխանի նոր իրողություններին։ Բացի այդ, ԵՄ պաշտպանական նախաձեռնություններին մեր մասնակցությունը բխում է երկկողմանի շահերից»,- Ստամբուլում Բելգիայի թագուհի Մաթիլդայի հետ հանդիպման ժամանակ ասել է Էրդողանը։ Նրա խոսքերը մեջբերում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի և Բելգիայի միջև գոյություն ունի համագործակցության զգալի ներուժ տարբեր ոլորտներում՝ առևտրից մինչև պաշտպանական արդյունաբերություն, էներգետիկա և գյուղատնտեսություն։ Էդրողանը նշել է, որ Բելգիայի հետ փոխգործակցության կարևոր ոլորտներից մեկը կանաչ էներգետիկան է։ «Վերականգնվող էներգիայի աղբյուրների հզորությամբ Թուրքիան Եվրոպայում առաջատարների թվում է», – այս կապակցությամբ նշել է նա։

2005 թվականի սկսած Թուրքիան պաշտոնապես ձգտում է ԵՄ-ին անդամակցել որպես լիիրավ անդամ։ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ այսօր Եվրամիությունը Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան՝ ԵՄ-ի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *