«Հայաստանը ԵՄ անդամակցություն չի ցանկանում»․ Սուրեն Սարգսյան

«Հայաստանը ԵՄ անդամակցություն չի ցանկանում»․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում։
     Դա շատ լավ գիտեն թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգթոնում, և թե՛ Երևանում։
     Ավելին՝ դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգթոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում։
     Եթե Հայաստանը նման մտադրություն ունենար, պատմական հնարավորություն ուներ ընդամենը մեկ շաբաթ առաջ այդ մասին հայտարարելու և տեղում Եվրոպական Միության աջակցությունը հայցելու համար։
     Սակայն, քանի որ դա տեղի չունեցավ, կարելի է ենթադրել, որ այս փուլում թեմայի շուրջ շահարկումները հիմնականում ունեն պոպուլիստական և նախընտրական բնույթ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *