Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման գործընթացը հյուսիսից հարավ ուղղությամբ շարունակելու վերաբերյալ։ Այս մասին մայիսի 11-ին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, հայտարարել է արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
«Մենք ընդունում ենք, որ ունենք օկուպացված տարածքների հարց, և դե յուրե այդ հարցը լուծված է»,- նշել է նա։
Փաշինյանը հղում է արել այն փաստին, որ 2024 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը, որտեղ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունվել է որպես սահմանազատման հիմնարար սկզբունք։
«Սա նշանակում է, որ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանները պետք է դառնան երկու երկրների միջև պետական սահմաններ։ Լուծումը լինելու է հենց այդպիսին»,- պարզաբանել է նա։