Եվրամիության երկրների արտգործնախարարները համաձայնության են եկել Սիրիայի հետ առևտրային կապերի վերականգնման շուրջ՝ վերագործարկելով դեռևս 2011 թվակնին կասեցված համագործակցության պայմանագիրը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Եվրոպական խորհրդի հայտարարության համաձայն՝ այս քայլը կարևոր հանգրվան է ԵՄ-Սիրիա երկկողմ հարաբերությունների ամրապնդման ճանապարհին։
Հարկ է նշել, որ Սիրիայի դեմ արևմտյան պատժամիջոցների մեծ մասը հանվել էր դեռ նախորդ տարի։ Երկիրը ձգտում է լիարժեք վերաինտեգրվել միջազգային հանրությանը՝ նախագահ Ահմեդ ալ-Շարաայի առաջնորդությամբ։ Վերջինս գլխավորել է այն դաշինքը, որը 2024 թվականի վերջին տապալել է Բաշար Ասադի իշխանությունը։
Համագործակցության համաձայնագրի վերականգնումը թույլ կտա չեղարկել մի շարք սիրիական ապրանքների ներկրման սահմանափակումները։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է նավթին և նավթամթերքին, ինչպես նաև ոսկուն, թանկարժեք մետաղներին ու ալմաստին։
Ըստ ԵՄ խորհրդի հայտարարության՝ այս որոշումը ծառայում է որպես «որոշակի քաղաքական ազդակ»՝ փաստելով Սիրիայի հետ հարաբերությունները վերսկսելու և տնտեսական վերելքին աջակցելու ԵՄ պատրաստակամությունը։