Հայաստանը Դիվանագիտական գրասենյակներ է ստեղծելու

Հայաստանի խորհրդարանը մայիսի 11-ի արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է դիվանագիտական գրասենյակներ ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները։

Փոփոխությունները ներկայացրել է հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Վերանայվելու են նաև դեսպանների և մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները։ Մասնավորապես, դեսպանները կկարողանան իրենց ծառայությունները շարունակել հավատարմագրման երկրում (մինչև 5 տարի ժամկետով)։

Բացի այդ, կվերանայվի դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց վարձատրության չափը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *