Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է «Ազատություն նախագիծ» գործողության վերսկսման հարցը, այս անգամ՝ ընդլայնված խնդիրներով, որոնք դուրս են գալիս Հորմուզի նեղուցով նավերի պարզ ուղեկցման շրջանակներից։
Թրամփն այս հայտարարությունն արել է Fox News-ի հաղորդավար Ջոն Ռոբերտսին տված հեռախոսային հարցազրույցի ընթացքում։ Նա նշել է, որ նախագծի վերսկսման վերաբերյալ վերջնական որոշումը դեռ չի ընդունվել։
Հիշեցնենք, որ Թրամփն առաջին անգամ այս նախաձեռնության մասին հայտարարել էր անցյալ շաբաթ, սակայն շուտով դադարեցրել էր դրա իրականացումը՝ Թեհրանի հետ մեկնարկած խաղաղ բանակցությունների ֆոնին։