Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողներ են պայթել

Մայիսի 11-ին Քելբաջարի (օկուպացված Քարվաճառի-խմբ․) շրջանում ծառայության ընթացքում ականի պայթյունից վիրավորվել են Ադրբեջանի զինծառայողներ Մագոմեդ Ալիբաբա օղլու Հուսեյնովը և Քամիլ Ջամիլ օղլու Գաֆլանովը։

Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։

Վիրավոր զինծառայողները տարհանվել են մոտակա բժշկական հաստատություն և անմիջապես ստացել առաջին բուժօգնություն։

Նրանց վիճակը կայուն է, և նրանց բուժումը ներկայումս շարունակվում է զինվորական հոսպիտալում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *