ՌԴ դեսպանատունը Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության հայտարարություններն անվանել է անհեթեթ

ՌԴ դեսպանատունը Լոնդոնի՝ Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունները անվանել է անհեթեթ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Լոնդոնի նեոգաղութատիրական քաղաքականությունը, որը նախկինում արդեն նպաստել էր Կիևում պետական հեղաշրջմանը, այժմ ուղղված է նաև Հայաստանի դեմ։

Արևմուտքը պետք է դադարեցնի ինքնիշխան պետությունների գործերին միջամտելը, ինչպես վերջերս արվեց Մոլդովայում և Ռումինիայում»,-նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։

Ավելի վաղ բրիտանական կառավարությունը մեղադրել էր Ռուսաստանին Հայաստանում «պրոռուսական կազմակերպություններ» ստեղծելու և իշխանափոխության վրա ազդելու փորձերի մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *