Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (НАБУ) քննչական գործողություններ է իրականացրել, որոնցում, ըստ ամենայնի, ներգրավված է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը։
Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
«Առայժմ կասկածանք առաջադրելու վերաբերյալ հաստատում չկա։ Հնարավոր է՝ սա պարզապես խուզարկություն է»,- իր Telegram-ալիքում գրել է ընդդիմադիր խորհրդարանականը։
Հրապարակված կադրերում երևում է Երմակը՝ քաղաքացիական հագուստով մարդկանցով շրջապատված։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Երմակն անցնում է կոռուպցիոն գործով, նրան մեղադրանք է առաջադրվել: Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն հայտարարել է, որ գործը վերաբերում է Կիևի մերձակայքում էլիտար շինարարությանը և դրա վրա գրեթե կես միլիարդ գրիվնայի օրինականացմանը: