Հինգ երկիր բոյկոտում է Եվրոտեսիլն Իսրայելի պատճառով

Հինգ երկիր բոյկոտում է Եվրոտեսիլն Իսրայելի պատճառով

Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Նիդերլանդները և Սլովենիան հրաժարվել են հեռարձակել Եվրոտեսիլ 2026-ը ազգային հեռուստատեսությամբ՝ Իսրայելի մասնակցության պատճառով իրենց երկրների մասնակցությունը չեղարկելու որոշումից հետո, հաղորդում է BBC-ն։

Նշվում է, որ երկրները տարբեր պատճառներ ունեին մասնակցելուց հրաժարվելու համար, բայց բոլորն էլ կապված էին Իսրայելի հետ։ Բոյկոտողները մեղադրում էին Իսրայելին Գազայի հատվածում ցեղասպանության և ռազմական հանցագործությունների մեջ, մինչդեռ հեռուստաալիքները կարծում են, որ հրեական պետության մասնակցությունը, ինչպես Ուկրաինայինը, ստեղծում է անարդար պայմաններ մյուս մասնակիցների համեմատ։

«Հակամարտության մեջ գտնվող երկիրը ստեղծում է ավելի մեծ մրցակցություն: Մենք պետք է ստեղծենք հավասար մրցակցային պայմաններ, իսկ այժմ այդպիսիք չկա», – BBC-ին ասել է հեռուստաընկերության բարձրաստիճան պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ։

2025 թվականի դեկտեմբերին Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Նիդերլանդները և Սլովենիան հրաժարվեցին մասնակիցներ ուղարկել Եվրոտեսիլ 2026-ին՝ Իսրայելի մասնակցության պատճառով։ Բոյկոտը ամենամեծն էր փառատոնի 70-ամյա պատմության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *