45 տրոլեբուսից 43-ը արդեն իսկ Երևանում է


Ավտո


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումներին։ 

«Սա մեր վերջին տրոլեյբուսային գծերից մեկն է, որտեղ դեռ ունենք հին շարժակազմի տրոլեյբուսներ։ Դրանք շատ շուտով փոխարինվում են մեր գնած նոր 45 տրոլեյբուսներով, որոնք, վստահ եմ, կհավանեք»,- հայտնել է Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ այդ 45 տրոլեբուսից 43-ը արդեն իսկ Երևան քաղաքում է, և շատ շուտով այդ տրոլեբուսները կտեսնեք գծերում. «Այս գիծը  շուտով ամբողջապես կփոխարինվի նոր տրոլեբուսներով։ Առաջին համարն է լինելու, այո, ուղղակի շարժակազմը արդեն նոր տրոլեյբուսներով է աշխատելու»,-շեշտել է քաղաքապետը։

Նշենք, որ այսօր քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել են Շենգավիթ վարչական շրջան։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *