Կասեցվել է «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի վառարանի շահագործումը. ներկայացվել է շուրջ 17 մլն դրամի փոխհատուցման պահանջ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Երևանում գործող մոլիբդենի խտանյութի վերամշակմամբ զբաղվող «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ում։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են տեսչական մարմնից:

Պարզվել է, որ Ընկերությունը գործունեության ընթացքում թրծման տեղամասի բազմահատակ վառարանը շահագործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

 Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ թրծման տեղամասի բազմահատակ վառարանի ապօրինի շահագործումը կասեցվել է։

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 450.000 ՀՀ դրամ, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 16.961.440 ՀՀ դրամի չափով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *