Լինել ստեղծարար, լինել նախաձեռնող, թե լավ հաշվարկող․ի՞նչ է պետք հաջողակ բիզնեսի համար։
Ժամանակակից բիզնեսում ողջ մնալու չգրված կանոններով, թիմում աշխատելու և թիմ ստեղծելու հմտություններով են կիսվում հայ և ռուս գործարարները:
Ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր, լավագույն ներդրումը գիտելիքի տեսքով է, իսկ բիզնեսում գիտելիքի շղթան երբեք չի ընդհատվում։
Բիգ Փրոջեքթսի համահիմնադիր Համլետ Խնկոյանն էլ վերջերս է դարձել Սկոլկովոյի շրջանավարտ։ Բիզնես հմտությունների թարմ գործիքակազմով այսօր նա ու իր թիմը կիսվում են հայաստանյան գործարար համայնքի հետ։
Ի դեպ, բացի շրջանավարտ գործարարներից, Բիգ Պրոջեքթսի թիմը Հայաստան է բերել նաև Սկոլկովոյի պրոֆեսոր-դասախոսներին, որոնց հետ քննարկումներն էլ ավելի արդյունավետ են դառնում։
Մանրամասները՝ տեսանյութում: