Պատրաստվե՛ ք  լավ փոփոխությունների – Հրապարակ

Պատրաստվե՛ ք լավ փոփոխությունների

Քարոզարշավի առաջին օրերի տպավորությունը միանշանակ է։ Հայաստանը, հայ ժողովուրդը փոփոխություններ է ուզում։ Բոլոր գյուղերում, բոլոր բնակավայրերում, բոլոր քաղաքներում, բոլոր սոցիալական խավերում մարդիկ փոփոխություններ են ուզում։ Բոլորին այս վիճակը հոգնացրել է։ Էս մեկ ամիսը լինելու է փոփոխությունների հիմքում։ ժողովրդի հետ ուղիղ շփումներից եկած «Առաջարկ Հայաստանին» ծրագրի նոր կարգախոսն է՝ պատրաստվեք լավ փոփոխությունների։ Իսկապես պետք է պատրաստ լինել երկրում, համապետական մակարդակում, համայնքային մակարդակում, ընտանեկան մակարդակում, անձնական մակարդակում, բոլոր միջավայրերում։ Հայաստանը կարիք ունի մեծ փոփոխությունների, և ուրեմն պետք է պատրաստ լինենք՝ լավ փոփոխությունների։

Վահե Հովհաննիսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *