«Միասնության թևեր» կուսակցությունը մայիսի 12-ին շարունակում է նախընտրական քարոզարշավ իրականացնել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։
Նշենք, որ կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորում է Հայաստանի նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Քվեարկությունը տեղի կունենա հունիսի 7-ին։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 կուսակցություն և 2 դաշինք։