
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է․ «Մի քանի շաբաթ առաջ էր, երբ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին փաստի առաջ դրեց ԵԱՏՄ-ԵՄ երկընտրությամբ։ Փաշինյանը դիվանագիտական սխալ պատասխան է տվել, ասելով՝ քանի դեռ հակասություն չկա, կշարունակենք, հետո կնայենք։ Անկեղծ ասած, 7-րդ դասարանի աշակերտը երևի նման պատասխան չէր տա։
Այն ժամանակ մի պահ մտածեցի, որ այդ մթնոլորտի մեջ Փաշինյանը միգուցե անակնկալի եկավ, այլ պատասխան չուներ, բայց 2 օր առաջ լրագրողի հարցին Փաշինյանը նույն պատասխանը տվեց։
Այն արհավիրքները, որը Փաշինյանը մեր գլխին բերել է, հիմնակում գալիս է նրանից, որ Փաշինյանը դիվանագիտությունից կիլոմետրերով հեռու է, նա չի իմացել, այսօր էլ չգիտի, թե ինչ է դիվանագիտությունը և այս 8 տարիների ընթացքում բացարձակապես ոչինչ չի սովորել։
ԵՄ քաղաքական համայնքի գագաթնաժողովը նույնպես դիվանագիտական սխալ էր, որի արդյունքում սրվել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։
Փաշինյանը սխալ ճանապարհի վրա է, մենք երբեք նման ընտրության առաջ մեզ դնելու պատճառ չենք ունեցել։ Այսօր Հայաստան-ԵՄ հարաբերությունները 30 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի վրա են գտնվում, միայն շոուի մասն է մեծացել։
Փաշինյանը մտել է տարբեր գործարքների մեջ, որոնցից ինքն արդեն հնարավորություն չունի դուրս գալու և դրա միակ լուծումը Փաշինյանի հեռանալն է»։