Ծովային շրջափակման ընթացքում 65 առևտրային նավ է վերաուղղորդվել․ ԱՄՆ ԶՈւ

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) տեղեկացնում է, որ իրանական նավահանգիստների ծովային շրջափակման հետևանքով 65 առևտրային նավ է փոխել իր ուղղությունը, ևս չորսը՝ դուրս են բերվել շարքից:

Իրանի իշխանություններն իրենց հերթին պնդում են, որ լիակատար վերահսկողություն են պահպանում Հորմուզի նեղուցի նկատմամբ և արգելում են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) պաշտոնական թույլտվությունը չունեցող նավերին հատել նեղուցը։

Անցյալ շաբաթ Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Թիմ Հոքինսն ընդգծել է, որ Հորմուզի նեղուցում իրենց գլխավոր առաջնահերթություններն են առևտրային նավերի անվտանգ երթուղիների ապահովումը և Իրանի շրջափակման պահպանումը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *