««Պատրաստվե՛ք լավ փոփոխությունների». Վահե Հովհաննիսյան

««Պատրաստվե՛ք լավ փոփոխությունների». Վահե Հովհաննիսյան

«Այընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատրաստվե՛ք լավ փոփոխությունների
     Քարոզարշավի առաջին օրերի տպավորությունը միանշանակ է։ Հայաստանը, հայ ժողովուրդը փոփոխություններ է ուզում։ Բոլոր գյուղերում, բոլոր բնակավայրերում, բոլոր քաղաքներում, բոլոր սոցիալական խավերում մարդիկ փոփոխություններ են ուզում։ Բոլորին այս վիճակը հոգնացրել է։ Էս մեկ ամիսը լինելու է փոփոխությունների հիմքում։ ժողովրդի հետ ուղիղ շփումներից եկած «Առաջարկ Հայաստանին» ծրագրի նոր կարգախոսն է՝ պատրաստվեք լավ փոփոխությունների։ Իսկապես պետք է պատրաստ լինել երկրում, համապետական մակարդակում, համայնքային մակարդակում, ընտանեկան մակարդակում, անձնական մակարդակում, բոլոր միջավայրերում։ Հայաստանը կարիք ունի մեծ փոփոխությունների, և ուրեմն պետք է պատրաստ լինենք՝ լավ փոփոխությունների»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *