
«Օրենքի առաջ բոլորը պետք է պատասխան տան, ով կրակել է, թող պատասխանատվության ենթարկվի։ Ես դրա կողմնակիցն եմ»,- այս մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Գագիկ Ծառուկյանի որդին «Արցախում կրակելու փոխարեն կոտայքում է կրակել»։
Հարցին՝ կպատասխանի՞ Նիկոլ Փաշինյանին նույն բառապաշարով, Ծառուկյանն արձագանքել է․ «Ծառուկյանն իր կշիռը, իր հարգանքն էս տարիների ընթացքում ունի։ Ես ո՛չ ընտանիք եմ մտնում, ո՛չ երեխա եմ քննադատում»։
Հարցին, թե արդյո՞ք իր որդին կվերադառնա Հայաստան, Ծառուկյանը պատասխանեց. «Այո, ինքը էնտեղ գործերով զբաղված է, կավարտվի ամսի 7-ից հետո, անպայման կգա»։