Նոր կառավարության անդամները չեն լուսանկարվի նախագահի հետ

Հունգարիայի նոր կառավարության անդամները հրաժարվել են լուսանկարվել այդ երկրի նախագահ Տամաշ Շույոկի հետ, ում համարում են նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կադր եւ գտնում, որ նա պետք է հրաժարական տա։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մագյարը։ Վերջինս ասել է, որ իր կառավարության անդամները այսօր կհաստատվեն խորհրդարանի կողմից եւ կգնան նախագահի հետ հանդիպման՝ Շանդորի պալատ։ Սակայն հանդիպման հետ կապված, ըստ Մագյարի, որեւէ պաշտոնական լուսանկար չի լինելու։ Մագյարը հիշեցրել է, որ ինքն արդեն հորդորել է նախագահ Շույոկին հրաժարական տալ առաջիկա մայիսի 31-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *