Պակիստանի և Չինաստանի արտգործնախարարներն ընդգծել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի անհրաժեշտությունը

Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարը բանակցություններ է վարել իր չինացի գործընկեր Վան Իի հետ, որոնց ընթացքում ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստան կատարելիք այցին ընդառաջ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի հասնելու անհրաժեշտությունը։

Ինչպես հայտնում է Պակիստանի ԱԳՆ-ն, նախարարները քննարկել են տարածաշրջանային իրադարձությունները և Վաշինգտոնի ու Թեհրանի միջև բանակցություններին աջակցելու ուղղությամբ Իսլամաբադի ջանքերը։

«Երկու կողմերն էլ ընդգծել են հրադադարի կայուն ռեժիմի պահպանման և Հորմուզի նեղուցով նավերի անխափան անցումն ապահովելու կարևորությունը»,- հայտարարել են արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Իրանը կլինի Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի առաջիկա գագաթնաժողովի կենտրոնական թեմաներից մեկը՝ հաշվի առնելով, որ Չինաստանը Թեհրանի վաղեմի դաշնակիցն է և իրանական նավթի խոշորագույն ներկրողը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *