ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Չինաստան կատարելիք այցի համար ընտրել է մի հագուստ, որը, շատերի կարծիքով, ակնհայտորեն հիշեցնում է Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի արտաքինն իր առևանգումից հետո։ Ռուբիոյի լուսանկարը սոցիալական տիրույթում տարածել է Սպիտակ տան հաղորդակցության հարցերով տնօրեն Սթիվեն Չունգը, ինչին անդրադարձել է NewsNation պարբերականը։
«Սպիտակ տան հաղորդակցության հարցերով տնօրենը հենց նոր հրապարակեց պետքարտուղար Ռուբիոյի Air Force One-ի (նախագահական ինքնաթիռի) բորտին լուսանկարը։ Նա կրում է ճիշտ նույն մարզահագուստը, որով Մադուրոյին տեսել են առևանգումից հետո», — նշել է NewsNation-ի թղթակից Քելլի Մեյերը X սոցիալական ցանցում։
Հատկանշական է, որ այս լուսանկարը հայտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աղմկահարույց հարցազրույցի հաջորդ օրը։ Հիշեցնենք, որ այդ հարցազրույցում Թրամփը խոսել էր Վենեսուելան Միացյալ Նահանգների կազմում ընդգրկելու և այն որպես 51-րդ նահանգ դարձնելու մասին։