Թրամփը հիմար է անվանել լրագրողին՝ պարահանդեսային սրահի արժեքի մասին հարցից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիմար է անվանել այն լրագրողին, ով հարցրել էր, թե ինչու է Սպիտակ տան պարասրահի կառուցումը կրկնակի անգամ ավելի արժենալու սկզբնական հայտարարված գումարից։ Այս մասին հայտնում է CBS News հեռուստաալիքը X սոցիալական ցանցում։

«Ես կրկնապատկել եմ [պարասրահի] չափսերը, ա՛յ հիմար մարդ», — ասել է Թրամփը՝ հավելելով, որ շինարարներն աշխատում են նախատեսված բյուջեի շրջանակներում և նույնիսկ ժամկետներից առաջ են ընկնում։

Դեռևս 2025 թվականի դեկտեմբերին CBS News-ը, հղում անելով Ազգային պարկերի ծառայությանը (NPS), հայտնել էր, որ Սպիտակ տան արևելյան հատվածում 300 միլիոն դոլար արժողությամբ պարասրահի կառուցումը նախատեսվում է ավարտել 2028 թվականի ամռանը։ Նոր կառույցը նախատեսված է լինելու մինչև 650 հոգու համար։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, շինարարությունը պետք է ավարտվի մինչև Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *