Հարգանքի տուրք է մատուցվել Բելգրադի ազատագրման ընթացքում զոհվածների հիշատակին


Հարեվաններ


Մայիսի 8-ին դեսպանության խորհրդական, Բելգրադի գրասենյակի ղեկավար Հայկ Խեմչյանը ներկա է գտնվել 1939-1945թթ երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ հաղթանակի և հիշատակի օրվան նվիրված ծաղկեպսակների զետեղման միջոցառմանը, որը կազմակերպվել էր Սերբիայում Ուկրաինայի դեսպանության կողմից և որին ներկա էր Սերբիայի եվրոպական ինտեգրման նախարար Նեմանյա Ստարովիչը։

Մայիսի 9-ին Հայկ Խեմչյանը Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի տարեդարձին նվիրված պետական հանդիսավոր արարողության շրջանակներում դեսպանության անունից ծաղկեպսակ զետեղեց Բելգրադի ազատագրման ընթացքում զոհվածների հուշարձանին։

Միջոցառմանը ներկա է եղել Սերբիայի աշխատանքի, զբաղվածության, սոցիալական հարցերի և վետերանների հարցերով նախարար Միլիցա Ջուրջևիչ Ստամենկովսկին։

Հ.Խեմչյանը հարգանքի տուրք է մատուցել նաև խորհրդային բանակի նահատակված հայազգի սպաներ՝ մայոր Մկրտիչ Լիլոյանին և կապիտան Հայրապետ Կարապետյանին։ Նույն օրը Հայկ Խեմչյանը ներկա է գտնվել Բելգրադում Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի օրվան նվիրված մշակութային միջոցառմանը, որին ներկա են գտնվել Սերբիայի Աժ նախագահ Անա Բրնաբիչը և Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *