Թուրքիան և Հայաստանը ուղիղ առևտուր են սկսում

Անկարան և Երևանն ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները, հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Կեչելին:

«2022 թվականից շարունակվող Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում ընդունված վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակներում մեր երկրի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի բյուրոկրատական նախապատրաստություններն ավարտվել են 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ։ Երկու երկրների միջև ընդհանուր սահմանի բացման համար անհրաժեշտ տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքները շարունակվում են», – գրել է դիվանագետը X-ում։

Միաժամանակ նշվում է, որ երկու երկրների ընդհանուր սահմանի բացման հետ կապված տեխնիկական և վարչական աշխատանքները դեռ շարունակվում են։

Նոր կարգավորման արդյունքում հնարավոր է դարձել, որ երրորդ երկրների միջոցով տեղափոխվող բեռները որպես վերջնական ուղղություն կամ ծագման կետ նշեն «Հայաստան/Թուրքիա»։

Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ շարունակելու է աջակցել Հարավային Կովկասում տնտեսական կապերի զարգացմանն ու երկարատև խաղաղության ամրապնդմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *