
Աշխարհը վերադառնում է այն ժամանակներին, երբ ամեն ինչ որոշվում էր ուժով, երբ ոչ ոք միջազգային իրավունքը չէր ճանաչում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս ասաց, որ իրեն միջազգային իրավունքը չի հետաքրքրում»,- ասել է նախարարը՝ RT India-ին տված հարցազրույցում։
Լավրովի խոսքով՝ արդի աշխարհում արժեք ունեն ոչ թե բառերը, այլ գործողությունները։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի օրինակը է ցույց է տալիս, որ «հատուկ ուշադրություն պետք չէ դարձնել խոսքերին, պետք է տեսնել իրական գործողությունները»։