Սերբիան առաջին անգամ ռազմական զորավարժություններ է անցկացրել ՆԱՏՕ-ի հետ

Պատմության մեջ առաջին անգամ Սերբիան համատեղ զորավարժություններ է անցկացրել ՆԱՏՕ-ի երկրների հետ։ Այս մասին հաղորդվում է հանրապետության պաշտպանության նախարարության կայքում։

««ՆԱՏՕ-Սերբիա» անվանումը կրող զորավարժություններին մասնակցում են Սերբիայի բանակի և Իտալիայի, Ռումինիայի ու Թուրքիայի զինված ուժերի շուրջ 600 զինծառայողներ, ինչպես նաև Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Սերբիայից, Թուրքիայից, Ֆրանսիայից և Չեռնոգորիայից ժամանած ռազմական պլանավորողներ և դիտորդներ»,- ասված է հայտարարության մեջ։

Հստակեցվում է, որ վարժանքների ընթացքը ղեկավարում է Սերբիայի երրորդ բանակային բրիգադի հրամանատարի տեղակալ, գնդապետ Բրանիսլավ Ստեվանովիչը:

Զորավարժություններն անցկացվում են մարտավարական մակարդակով և կտևեն մինչև մայիսի 23-ը: Ինչպես հայտնել են գերատեսչությունից, ակնկալվում է, որ դրանց արդյունքում Սերբիայի և ՆԱՏՕ-ի զինծառայողները կկարողանան «փորձի փոխանակում» իրականացնել և մշակել համատեղ գործողությունների հմտությունները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *