Լույս աշխարհ է եկել Լիլի Մորտոյի առաջնեկը. հայտնի է փոքրիկի անունը

Հայկական շոու-բիզնեսի ամենաքննարկվող կերպարներից մեկը՝ մոդել և դերասանուհի Լիլի Մորտոն, երեխա է ունեցել։

Նրա և ամուսնու առաջնեկը լույս աշխարհ է եկել մայիսի 9-ին՝ խորհրդանշական տոնական օրը։

Լիլին արդեն իսկ կիսվել է իր հույզերով սոցիալական ցանցերում՝ նշելով, որ իրենց կյանքը լիովին փոխվել է այս հրաշքի հայտնվելով։ Ծնողները փոքրիկի համար ընտրել են Ավրորա անունը։

Հիշեցնենք, որ Լիլի Մորտոյի հղիության լուրը երկար ժամանակ գաղտնի էր պահվում, և միայն վերջին ամիսներին նա սկսեց կիսվել գեղեցիկ ֆոտոշարքերով ու մայրությանը պատրաստվելու ընթացքով։

Նրա ամուսնության լուրը ևս ժամանակին մեծ հետաքրքրություն էր առաջացրել երկրպագուների շրջանում, քանի որ մոդելը նախընտրում էր անձնական կյանքը հեռու պահել ավելորդ աչքերից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *