«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները քարոզարշավ են իրականացնում Երևանի փողոցներում

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները քարոզարշավ են իրականացնում Երևանի փողոցներում: Մասնակիցների թվում շատ են երիտասարդները:

Շենգավիթ վարչական շրջանում դաշինքի ներկայացուցիչները՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լևոն Քոչարյանը և Աննա Գրիգորյանը, զրուցել են բնակիչների և կրպակների առևտրականների հետ, բաժանել տեղեկատվական թերթիկներ, կոչ արել քաղաքացիներին կատարել իրենց քաղաքացիական պարտքը և գնալ ընտրությունների: Մարդիկ նայում են պատուհաններից, ձեռքով անում, ողջունում:

Պատգամավորներն ուշադրություն են հրավիրել շրջանի խնդիրներին՝ հասարակական տրանսպորտի կանգառների բացակայությանը, Երևանյան լճի ափամերձ հատվածը բարեկարգելու չկատարված խոստմանը (չնայած այն հանգամանքին, որ այդ նպատակով բյուջեից հատկացվել էր 1,3 միլիարդ դրամ), ինչպես նաև «Հայէլեկտրոմաշ» գործարանի նախկին հանրակացարանների վթարային շենքերի բնակիչների չլուծված խնդիրներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *