Հաագայի արբիտրաժ հայց են ներկայացրել

Իրանը Միացյալ Նահանգների դեմ դատական հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան՝ իրանական միջուկային օբյեկտների դեմ հարձակումներ իրականացնելու եւ Իրանի դեմ սանկցիաներ սահմանելու համար։ Այս մասին հայտնում է Mizan լրատվական գործակալությունը։ Համաձայն հաղորդման, հայցը ներկայացրել է ԱՄՆ կողմից միջազգային հանձնառությունները «Իրանի դեմ՝ ԱՄՆ եւ Իսրայելի կողմից հրահրված 12-օրյա պատերազմի ընթացքում» խախտելու ըհամար։ Փաստաթուղթը դատարանի կողմից գրանցվել է 26 թվականի փետրվար-մարտ ամիսներին։

Իրանական կողմը հայցը ներկայացրել է 1981 թվականի Ալժիրյան համաձայնագրին համապատասխան, որը նախատեսում է միջազգային արբիտրաժային տրիբունալի ստեղծում՝ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ վեճերը լուծելու համար։ Իրանը պահանջում է, որպեսզի Միացյալ Նահանգները չմիջամտի Իրանի ներքին գործերին եւ պատճառած վնասների համար վճարի փոխհատուցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *