«Գնդակը Պուտինի դաշտում է». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չորեքշաբթի անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «գնդակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դաշտում է»՝ հավելելով, որ նա պետք է «սկսի խաղը», թեև այս պահին «նա դա չի անում»։

Ելույթ ունենալով «Բուխարեստյան իննյակի» գագաթնաժողովում՝ Ռյուտեն ընդգծել է, որ Ուկրաինայի դաշնակիցները պետք է երաշխավորեն երկրի համար անհրաժեշտ ամեն ինչի առկայությունը, որպեսզի այն «մնա մարտի մեջ և լինի առավելագույնս ուժեղ»։ Նա նշել է, որ դա ներառում է « ԱՄՆ-ի կենսական նշանակություն ունեցող աջակցությունը, որը նախկինի պես ստանում է Ուկրաինան, և որը վճարում են եվրոպական դաշնակիցները»։ Ռյուտեն նաև հավելել է, որ Վաշինգտոնի ներկայությունը Եվրոպայում մնում է «զգալի» և կշարունակվի։

ՆԱՏՕ-ի ղեկավարը պնդել է, որ Ռուսաստանը պետք է ցուցադրի բանակցություններին իրական մասնակցություն ունենալու պատրաստակամություն։ Ռյուտեն շեշտել է, որ հրադադարի հնարավոր համաձայնության և խաղաղության պայմանագրի ձեռքբերումից հետո դաշինքը պետք է երաշխավորի, որ Մոսկվան «այլևս երբեք» նման փորձեր չի ձեռնարկի։ Հենց այդ պատճառով, ըստ նրա, «անվտանգության երաշխիքները վճռորոշ նշանակություն ունեն»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *