Սի Ծինփինը թույլ չի տվել Թրամփին խլել նախաձեռնությունը 14 վայրկյան տևած ձեռքսեղմման ժամանակ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպման սկզբում միմյանց ձեռք են սեղմել, ընդ որում չինացի առաջնորդը չի թողել Թրամփին խլել նախաձեռնությունը 14 վայրկյան տևած ձեռքսեղմման ժամանակ։

Սկզբում ձեռքերը ավելի մոտ էին Թրամփին, սակայն հետո Սի Ծինփինը հավասարեցրել է դիրքը, և ձեռքերը հայտնվել են առաջնորդներից նույն հեռավորության վրա։

Ամերիկացի նախագահը մի քանի անգամ ձախ ձեռքով թեթևակի խփել է Սի Ծինփինի ափին։ Ողջույնի ավարտից հետո առաջնորդները բաց են թողել ձեռքերը։ Այդ ընթացքում Թրամփը հավելյալ իր ափը դրել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի արմունկին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *