ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալին զենքի պատճառով արգելել են մուտք գործել Պեկինի «Երկնքի տաճար»

Պեկինի անվտանգության աշխատակիցներն արգելել են ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալին զենքով մուտք գործել «Երկնքի տաճարի» տարածք, որտեղ նա պետք է ուղեկցեր ամերիկացի լրագրողներին։ Այս մասին մայիսի 14-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի խումբը։

Չինական կողմը հրաժարվել է թույլատրել լրագրողներին ուղեկցող գործակալի մուտքը տաճարի տարածք՝ զենքի առկայության պատճառով։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ տաճար ժամանելուց առաջ։ Զենքի շուրջ ծագած վեճի պատճառով մամուլի ներկայացուցիչներին 30 րոպեով թույլ չեն տվել մտնել տարածք։

Չինական կողմը պնդել է, որ պետք է անշեղորեն պահպանել անվտանգության խիստ կանոնները։ Չնայած առաջացած ուշացմանը՝ պետությունների ղեկավարների այցն այնուամենայինվ կայացել է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *