Սի Ծինփինը բաժակ է բարձրացրել Թրամփի առողջության և Չինաստանի ու ԱՄՆ ժողովուրդների բարեկամության համար

ՉԺՀ նախագահ Սի Ծինպինը, ելույթ ունենալով Պեկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանկետի մեկնարկից առաջ, բաժակ է բարձրացրել ամերիկացի առաջնորդի առողջության և Չինաստանի ու ԱՄՆ ժողովուրդների բարեկամության համար։

«Ես կցանկանայի բաժակ բարձրացնել և խմել Չինաստանի և ԱՄՆ-ի զարգացման ու բարգավաճման, մեր երկրների ժողովուրդների բարօրության, չին-ամերիկյան հարաբերությունների պայծառ ապագայի և մեր ժողովուրդների միջև բարեկամության, ինչպես նաև նախագահ Թրամփի և այստեղ ներկա բոլոր ընկերների առողջության համար», – ասել է Սի Ծինփինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *