
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու, ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք:
Ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցման՝ այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ձերբակալված ամբիոնի վարիչը Գայանե Եղիազարյանն է։