Կառավարության որոշմամբ նախատեսվում է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ին կապիտալ դրամաշնորհի շրջանակում տրամադրել մնացորդային միջոցները՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մռավյան փողոց 32/1 հասցեում գտնվող շենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի ամբողջական մշակման և պարզ փորձաքննության աշխատանքների ավարտն ապահովելու նպատակով։
Արդյունքում ընթացիկ տարում «Հայկական Կարիտասը» կապահովի շենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ամբողջական փաթեթի ավարտը, ինչպես նաև դրանց պարզ փորձաքննությունը, կհաստատվեն շենքի կապիտալ վերանորոգման համար անհրաժեշտ նախագծային լուծումները, կապահովվի արդեն իսկ կատարված ծախսերի արդյունավետ օգտագործումը և ծրագրի շարունակականությունը։
Կընդլայնվի նաև սոցիալական բնակարանային ֆոնդը, և կնվազի հերթացուցակում գտնվող ընտանիքների թիվը։